Վաղը մեր երկրում կնշվի Բուժաշխատողի օրը: Այս կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուքում» գրառում է արել:
«Եկեք միահամուռ կերպով բոլորս բարձրաձայն շնորհակալություն հայտնենք մեր երկրի մոտ 40.000 բուժաշխատողներին` բժիշկներին, բուժքույրերին և բուժեղբայրներին, մայրապետերին, մանկաբարձուհիներին, տնտեսական ու վարչական բոլոր աշխատողներին:
Դա նրանց ուժ կտա շարունակել պայքարել այս նոր, ինչպես նաև հին առողջապահական մարտահրավերների դեմ»,- մասնավորապես գրել է նախարարը: