տուն Քաղաքական Հայաստան Եկեք հասկանանք՝ էս պատմության մեջ ով ումա խաբում. Արարատ Միրզոյան

Եկեք հասկանանք՝ էս պատմության մեջ ով ումա խաբում. Արարատ Միրզոյան

281
0

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստը:

Քննարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը պատասխանում էր պատգամավորների հարցերին:

Մտքերի փոխանակման փուլում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մասնավորապես նշեց.

«Անկեղծ ասած՝ էս քննարկումը լսելիս ես մի անեկդոտ հիշեցի: Մեկը երեկոյան վերադառնումա տուն և կնոջը գոհունակաությամբ ասումա.  «Ես էսօր էն վաճառողին խաբել եմ»: Ասումա՝ ո՞նց, ասումա՝ փողը տվել եմ, ապրանքը չեմ վերցրել: Հիմա, անկեղծ ասած, եկեք հասկանանք՝ ես պատմության մեջ ով ումա խաբում և ինչի համար: Դուք ասում եք, որ դիմակ կրելն էս պարագայում պարտադիրա, էս պարագայում կարողա պարտադիր չլինի… Յուրաքանչյուր հնարամիտ մարդ անվերջ կարողա հնարի, մտածի իրավիճակ, թե ոնց կարողա ինքը խուսափի պատժվելուց, ոնց կարա ինքը շրջանցի էս իրավական կարգավորումը՝ անվերջ… Էս պատմության մեջ ով՝ ումա խաբում: Կառավարությունը սա ինչիա՞ անում, որպեսզի տուգանի՞ մարդկանց. սա ճանապարհային երթևեկությա՞ն կանոնա, չգիտեմ՝ քրեակա՞ն կարգավորման հարցա: Սա կառավարությունն անումա, որ էդ մարդկանց պաշտպանի, որովհետև այո, աշխարհում հարյուր տոկոսանոց պատասխանը չկա՝ էս դիմակն օգնումա, թե չէ: Երկուշաբթի օրերը գլոբալ առողջապահական կազմակերպություններն ասում են, որ օգնումա դիմակը, երեքշաբթի օրերն ասում են՝ չէ, ոնց որ չի օգնում: Ոչ մեկ չգիտի աշխարհում, ժողովուրդ ջան, բայց փաստա, որ կա շանս, որ էս դիմակը կարա օգնի փրկել մարդու կյանքը: Հիմա ասում ենք՝ կրեք էդ անտերը, ժողովուրդ ջան, ունեցեք մոտներդ»: