տուն Լուրեր Բլոգ Եկել եք ստեղ անբարոյակաների դեմ բարոյականություն եք քարոզում, որ ի՞նչ անեք

Եկել եք ստեղ անբարոյակաների դեմ բարոյականություն եք քարոզում, որ ի՞նչ անեք

81
0

Վիլեն Գաբրիելյանն ազատ է արձակվել

Ում լսում եմ, բոլորը բարձրաձայն հայտարարում են՝ «Մեր պայքարը խաղաղ է, սահմանադրական բոլոր հնարավոր մեթոդներով, միայն իրավական հարթության մեջ»: Եվ նմանատիպ հայտարարություների իմաստը մեկն է, իբր թե տեսեք՝ մենք բարոյական ենք, բայց հայտարարողները մոռանում են, որ իրականում պայքարում են անբարոյակաների դեմ: Բայց այս երկրում բոլորը շատ լավ գիտակցում են, որ սրանք անբարոյական են, և որ այդպես արդյունքի չենք հասնի: Դե արի ու մի ասա, եկել եք ստեղ անբարոյակաների դեմ բարոյականություն եք քարոզում, ո՞ր ինչ անեք:
Սենց ասողների մեջ, մեկն էլ կա, ասում է` «Ինչպես միջպետական հարաբերություններում, ներքին քաղաքականության մեջ ևս հավերժական թշնամիներ և բարեկամներ չկան: Կան շահեր, որոնք ժամանակի և տարածության մեջ դինամիկ փոփոխության են ենթարկվում: Քաղաքական ուժերին պետք է գնահատել՝ ելնելով այն հանգամանքից, թե որքանով են նրանց քաղաքական շահերը համահունչ պետականության շահերին»: Մյուս օրն էլ զարթնում ասում ա` «Փողն է ձևավորում քաղաքականությունը»: Բա հիմա էս տղուն չասեմ, այ ախպեր, գիժ ես, թե՞ վերտալյոտ:
Միաժամանակ ընկերներ կան, որ ասում են` «Բռնությամբ զավթածը բռնությամբ էլ կհեռացվի», ինչը, ըստ իս, նշանակում է՝ «ժողովուրդ ջան, մյուս անգամ, որ հանկարծ ընդվզեք ու հրապարակում հավաքվեք ու գան տան գլխներիդ, ոչ մի դեպքում չարձագանքեք բռնի ուժին բռնի ուժով, մի նմանվեք սրանց»: Դե հենա միանգամից ասեք` «Ժողովուրդ ջան, որ մյուս անգամ հանկարծ մտքներովդ ընդվզելու մասին միտք անցնի, էլ մի ընդվզեք ու մի հավաքվեք, այլ քշեք, քշեք հեռուն այդ չար մտքերը»: Ախպեր, բայց իրականում, կակ ռազ հակառակն է, դու ուժով փոփոխություն ապահովի, հետո մի գայթակղվի, որ քեզ էլ ուժով չհեռացնեն ու դրանով բոլորին ապացույցի, որ քո մարդկային որակը շատ ավելի բարձր է:
Ընկերներ էլ կան, ասում են`«Մենք ժամանակին փորձեցինք մայդան անենք, չստացվեց ժողովուրդը չեկավ, ու համ էլ տենց վտանգավոր է պետության համար, չէ որ մենք Ղարաբաղի հարց ունենք, պետության կործանման խնդիր ունենք»: Ու հետո էլ ավելացնում են, թե բա՝ «Այ մայդանամոլներ, մեր համար մայդանը անընդունելի է, հերիքա մայդան պահանջեք, այ ստից գոռգռացողներ հելեք արեք, գործ արեք գործ, չէ որ հրապարակը ազատ է»: Բայց էս ընկերները չգիտես ինչու մի փոքր ազնիվ չեն, որովհետև իրականում հրապարակը ազատ չէ, և այս ընկերները չգիտես ինչու մոռացության են տալիս, որ ժողովուրդը մի օր լավել եկել էր, ուղակի այդ օրը հոգնեց սպասելուց, և հենց դրա համար էլ մեծ հարց է այդ օրվա հիասթափությունից հետո կգա ևս մի անգամ թե ոչ:
Ընկերներ էլ կան, որ ասում են` «Որ սրանց մինչ օրս թալանվածը սրանց սեփականությունն է, սեփականությանը կպնել չի կարելի, դա սկզբունք է և ռասկուլաչիտ անելը ճիշտ չի, ուղակի պետք է օրենքով պատասխանատվության ենթարկել մինչ օրս կատարված հանձագործություների համար, և պահանջել, որ սկսեն հարկերը պատշաճ ձևով վճառել»: Այ ձեր կյանքին ղուրբան, բա հենց էտա, որ սկզբունքի հարց է, և ժողովրդից և պետությունից թալանվածը չի կարող համարվել սեփականություն, այլ հենց սկզբունք է, որ դա վերադարձվի իր իրական տիրոջը:
«Ընկերներ էլ»  կան, որ ասում են`«Մեզ Հեղափոխություն պետք չէ, մենք չենք ուզում արյուն թափվի»: Արա դե, ոնց չասեմ` «Հա ես ձեր նման դպրոցներում ու համալսարաներում, լավ չեմ սովորել, այլ փողոցը խուժանություն եմ արել, բայց իմ համար, երբ ասում եմ` Հեղափոխություն, դա ուժով սրանց հեռացնելն է, այլ դա առաջնահերթ ենթադրում է` մտքի Հեղափոխություն, մտածելակերպի Հեղափոխություն, արժեհամակարգի Հեղափոխություն, աշխարհայացքի Հեղափոխություն, մարդկային որակի Հեղափոխություն»:

Հ.Գ. էս նեղացնելու կամ ձեզ սխալ հանելու համար չեմ ասում, էս նրա համար եմ ասում, որ հենց նրա համար, որ դուք իմ ընկերներն եք:

Նավակ Ճոճողը