Կառավարությունն այսօր քննարկեց նաև ՀՀ-ում հավատարմագրված բուհերի մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի այն մասնագիտությունների հաստատումը, որով նախատեսվում է, որ մասնագիտությամբ աշխատելու և ձուգահեռ առկա համակարգում սովորելու պարագայում վճարված վարձի եկամտահարկը կփոխհատուցվի:
Զեկույցով հանդես եկավ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Այս մասին խոսել ենք նաև ԱԺ-ում: Այս նախագիծը թույլ է տալիս եկամտահարկից փոխհատուցել առկա համակարգում սովորող ուսանողների համար: Հարցը քննարկվել է գերատեսչություններում, և մեր կարծիքով՝ սահմանել ենք օպտիմալ մասնագիտությունների ցանկ: Էկոնոմիկայի նախարարությունից ստացել ենք առաջարկություն ցանկում մի քանի մասնագիտություն էլ ներառել»,- ասաց նախարարը:
Նախագիծը հաստատվեց:
Հայկ Մագոյան