Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն այսօր միաձայն ընդունել է Սիրիայի հարցով առաջարկ, ինչպես նաև կոչ է արել հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով: Այս մասին հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը:
Փաստաթղթում պատգամավորները խորհուրդ են տալիս «Եվրոպայի խորհրդի նախարարական կոմիտեին դիմել կազմակերպության անդամ-երկրների կառավարություններին աջակցելու Սիրիայում ժողովրդավարական, արդար և կայուն պետության ստեղծմանը, որտեղ կհարգվեն մարդու էթնիկական, մշակութային և կրոնական խմբերի իրավունքները, այլ ոչ թե կտապալվեն գոյություն ունեցող ռեժիմները»:
Աղբյուրը նշում է, որ Եվրախորհրդի բանաձևի առաջին տարբերակում կոչ էր արվում հարցը լուծել նաև ռազմական ճանապարհով: