Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցերով ԵԽԽՎ զեկուցող Սուննա Էվարսդոտիրը ողջունել է իշխանությունների կողմից հետաքննող լրագրող Աֆղան Մուխթարլիի ազատ արձակումը, որը բանտարկվել էր Վրաստանում 2017 թվականի մայիսին առեւանգվելուց հետո:
«Ադրբեջանի իշխանությունները պետք է վճռորոշ գործողություններ ձեռնարկել՝ որպես Եվրոպայի Խորհրդի եւ մարդու իրավունքների մասին Եվրոպական կոնվենցիայի անդամ իրենց երկրի պարտավորությունները կատարելու համար: Նրանք, մասնավորապես, պետք է անհապաղ կատարեն ՄԻԵԴ-ի համապատասխան որոշումների բոլոր տարրերն ու սկսեն Վեհաժողովի հետ կառուցողական աշխատանքը»,- շարունակել է զեկուցողը:
Իր հերթին, ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը ողջունել է Աֆղան Մուխթարլիի ազատ արձակումը:
«Ողջունում եմ ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի երկար սպասված ազատ արձակումը»,- ասել է նա: