Լոնդոնի համալսարանի մասնագետները գտնում են, որ ելակը «ամենաերջանիկ միրգն է»: Այս մասին գրում է The Daily Mail-ը: Փորձագետներն անցկացրել են հարցում, որի ժամանակ հարցվածների 86%-ը նշել է, որ իրեն ավելի թուլացած է զգում, երբ մտածում է ելակ ուտելու մասին:
Հետազոտությունն իրականացրած Բարի Սմիթի կարծիքով` ելակի յուրօրինակ համը առաջացնում է երջանիկ հիշողություններ: «Բուրմունքը դժվար է արհեստական կերպով ստանալ»,- ասել է մասնագետը` նշելով որոշ արտադրություններ, որոնցում անօգուտ փորձում են վերարտադրել ելակի բուրմունքը:
Ելակին այս առումով զիջում են խնձորը, բանանը և սալորը: