տուն Լուրեր Եթե 20 օր հետո Լարսի անցակետը բացվի, մենք խնդիրներ չենք ունենա. Գյուղփոխնախարար

Եթե 20 օր հետո Լարսի անցակետը բացվի, մենք խնդիրներ չենք ունենա. Գյուղփոխնախարար

87
0

ba3e0fe6c2bc86c232d5217d160808f5-472x265

Ինչպես հայտնի է, Հայաստանի Հյուսիսային Լարսի անցակետը մեկուկես ամիս փակ է լինելու հարակից տարածքում տեղի ունեցած փլուզման հետևանքով: Հայտնի է նաև, որ հենց այս անցակետով է Հայաստանից գյուղատնտեսական մթերք արտահանվում: Ի՞նչ միջոցներ է ձեռնարկելու գյուղատնտեսության նախարարությունը: Araratnews.am-ի հետ զրույցում գյուղատնտեսության նախարարի տեղակալ Պետրոսյանն ասաց, որ դեռևսգյուղատնտեսական մթերքների  ինտենսիվ բեռնափոխադրումներ չեն իրականացվում:

«Եթե ամիսուկես փակ լինի, բնականաբար, խնդիրներ կառաջանան: Բայց որքանով մենք տեղյակ ենք, անցակետը փակ կլինի ևս 20 օր: Եթե 20 օր հետո բացվի, մենք խնդիրներ չենք ունենա: Չնայած, մեզ համար այս տարի բավական մեղմ վիճակ է այն առումով, որ մենք արտահանման համար բավական քիչ ծիրան կունենանք: Անցած տարի 23 հազ. տոննա ծիրան է արտահանվել, այս տարի մենք ընդամենը 8 հազ. տոննա ծիրան ենք սպասելու, իսկ եթե վաղահաս բերք եղավ, մենք դա ինքնաթիռով կարտահանենք: Այս տարի խնդիրներ կարող են լինել կեռասի արտահանման հարցում: Հիմա մոտ 39 տոննա կեռաս է արտահանվել հանրապետությունից, բնականաբար՝ ինքնաթիռով»։