«Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին համոզված է, որ իր բնավորության ձևավորման վրա մեծապես ազդել են այն պայմանները, որոնցում ինքը մեծացել է։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի մանկությունն անցել է Բուլոն սյուր Մերի աղքատ շրջանում։
«Ես ծնունդով գետտոյից եմ, ըստ էության՝ ոչնչից,- Ռիբերիի խոսքերն է մեջբերում Bild-ը։- Ես շատ բաների միջով եմ անցել։ Եվ եղել եմ աղքատ։ Եթե ֆուտբոլը չլիներ, ես հավանաբար մինչև հիմա էլ գործազուրկ կլինեի։ Ինչպես այդ շրջանի շատ ու շատ բնակիչներ։
Ես միշտ եմ մտածում այն մասին, թե հիմա ինձ համար ինչ լավ է, սայց չի կարգլի մոռանալ սեփական անցյալը։ Ես կյանքում չափազանց բարդ իրավիճակներ եմ հաղթահարել, իսկ հիմա հաջողության եմ ձգտում «Բավարիայում»։ Իմ կյանքի պայմանները ինձ մարտիկ են դարձրել և ձևավորել են բնավորությունս»։