տուն Լուրեր Բլոգ Եթե «Փարքինք Սիթի»-ն ծառայություն է մատուցում Երևանի քաղաքապետարանին, ապա դրա դիմաց ինչո՞ւ...

Եթե «Փարքինք Սիթի»-ն ծառայություն է մատուցում Երևանի քաղաքապետարանին, ապա դրա դիմաց ինչո՞ւ ենք վճարում մենք

195
0

 

4++ erJRV8PtnfnLWo1Nazfl10rfsF

Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Վահե Նիկոյան, եթե «Փարքինք Սիթի»-ն ծառայություն է մատուցում ձեզ` Երևանի քաղաքապետարանին, ապա դրա դիմաց ինչո՞ւ ենք վճարում մենք։

Ավտոկայանատեղիների սպասարկումն իրականացնող «Փարքին Սիթի» կազմակերպությունը, ի պատասխան իրեն հասցեագրված մեղադրանքների ու քննադատությունների (թե այդ ի՞նչ ծառայություն է ինքը մատուցում մեքենայի տիրոջը, որ ոչ կայանատեղի-ճանապարհն է իրեն, ոչ ինքն է դրանց սարքող-ասֆալտապատողըը, ոչ տեղական այդ տուրքի գանձման համակարգն է իրենը, ոչ կայանող ավտոմեքենաների անվտանգությունն է երաշխավորում, սակայն իր գրպանն է դնում վարորդներից գանձված միջոցների առյուծի բաժինը), մշտապես հակադարձել է, թե ինքը ծառայություն չի մատուցում քաղաքացիներին: Այս հիմնազուրկ, անադեկվատ և անհամոզիչ պատասխան-աարդարացումը, հավանաբար, հիշում են շատերը:

Երեկ ավագանու նիստում քաղաքապետին ուղղված հարցերիցս մեկը սրա մասին էր` «Փարքինգ սիթիի» վերոնշյալ պատասխանի հղումով: Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի պատասխանը իմ այս մի հարցադրմանը կրկին սկանդալային էր. «Փարքինգ Սիթին» քաղաքացիներին ծառայություն չի մատուցում, բայց քաղաքապետարանին մատուցում է»:

Այդ դեպքում հարց է առաջանում. եթե Փարքին Սիթին ձեզ` Երևանի քաղաքապետարանին է ծառայություն մատուցում, ապա ի՞նչ կապ ունեն երրորդ մարդիկ`վարորդները, ավտոմեքենաների տերերը քաղքապետարանի ու «Փարքինգ Սիթի»-ի միջև ծառայությունների մատուցման-ստացման ակտի հետ: Ինչո՞ւ պետք է ձեզ մատուցված ծառայության դիմաց մենք վճարենք: Այդ նույն տրամաբանությամբ` ինչո՞ւ չեք դուք վճարում խանութներում մեր ամենօրյա գնումների համար, այլ մենք ինքներս ենք վճարում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here