տուն Լուրեր Բլոգ Եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, կհասկանա՞ր, թե ի՞նչ հազվագյուտ մոլախոտով շրջապատեց երկիրը

Եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, կհասկանա՞ր, թե ի՞նչ հազվագյուտ մոլախոտով շրջապատեց երկիրը

318
0

Vazgen Sargsyan«Հետաքրքիր է, եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, կհասկանա՞ր թե ինչի կարող էր հանգեցնել հաստակողությունն ու զոռբայությունը:
Թե ի՞նչ հազվագյուտ մոլախոտով շրջապատեց երկիրը,
Ում՞ հերոս ու գեներալ հռչակեց, ում՞ կաթողիկոս, ում՞ 96 ին նախագահ դարձրեց, ում՞ 98 ին, ում՞ դարձրեց պատգամավոր, հետո պառլամենտի նախագահ: Իսկ նրանք էլ իրենց հերթին, պատերազմը դեռ չավարտված, հաղթանակը չամրագրված, բանակը չկայացած իրեն Սպարապետ հռչակեցին, ”աստվածացրին”, իսկ Վազգենը լռում էր, ԼՏՊ ն ”Վազգենի մազը’ բոլորի գլխի հետ չեր փոխում” իսկ Վազգենը ”համեստորեն” լռում էր…
Իսկ ինչպես՞ իրեն դրսևորեց այդ ”ֆավորիտ ոհմակը” իրենից հետո…
Հիշում եք չե՞, երբ ասում էր ”Վանոն ընկերս է”, ”Լևոնն ընկերս է”,
”Ռոբերտն ընկերս է”…
Ինչևե, այս ամենի համար շատ մեծ գին է վճարում ՀԱՅ ժողովուրդը, Հայ ժողովուրդն է հիասթափված և շվարած, փորձում հասկանալ անցած 20 տարիների իր ապրած պատմությունը, գլուխ է կոտրում, ինքը զինք քարկոծում, դավաճան փնտրում, բախտից դժգոհում և մոլորությունից դուրս գալ չի կարողանում…
Զգացմունքային լիրիկան հարկավոր է մի կողմ դնել, ամեն ինչ շատ պարզ է:
Կան ճիշտ քայլեր, կան սխալ քայլեր, կա ճշմարտություն, կա կեղծիք, պիտի լինի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ, որը չկար ու չկա:
Այս 20 տարիների պատմությունը ոչ գրքերից ենք կարդացել, ոչ էլ մեր տատերն են մեզ պատմել:Մենք ապրել ենք այն, տեսել ենք մեր աչքով, զգացել և զգում ենք մեր կաշվի վրա:
Ուստի, միյայն սառը հաշվարկներ և հետևություններ է պետք անել:
Լևոն-Վազգենական սերունդը ձախողեց իր գործը և պետությունը հասցրեց այս վիճակին, այսորվա քաղաքական ”էլիտան” դրա ցայտուն ապացույցն է:
”Հոկտեմբերի 27 ը” հենց այդ սերնդի խայտառակ դեմքն է, երկու կողմերում էլ իրենք էին, երկու կողմերն էլ, ներառյալ ”չեզոքները” չարդարացրին ՀԱՅ ժողովրդի վստահությունը:
Այդ դուք չդիմացաք փողի ու փառքի գայթակղությանը, դուք կերաք իրար, կերաք երկիրը, օրենքն ու մարդկային արժանապատվությունը, ԴՈՒՔ էիք ձախողակները, ոչ թե ՄԵՆՔ:
ՄԵՐ սխալը այն էր, որ ժամանակին ձեզ ձեր հոտած տեղը ցույց չտվեցինք, ՄԵՐ սխալը մեր միամտությունն ու վախկոտությունն էր, նաև ՄԵՐ ՄԵԾԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ:
ՀԱՅ ԺՈՂՎՐԴԻ մեջ թշնամիներ և դավաճաններ մի փնտրեք, ոչ էլ ”Հոկտեմբերի 27” ը հայ ժողովրդին վերագրեք, 27 ը ձերն է ու միյայն ձերը:
ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ սա էլ կհաղթահարի, առջևում լուրջ մարտահրավերներ կան, անցայալը ձեզ, իսկ մենք առաջ պիտի գնանք, պիտի լուծենք մեր խնդիրները…
ԵՎ ԿԼՈՒԾԵՆՔ…»

Արա Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here