տուն Լուրեր Եթե Սուրիկ Խաչատրյանի որդին ազատության մեջ է, Յուրի Վարդանյանի որդին էլ...

Եթե Սուրիկ Խաչատրյանի որդին ազատության մեջ է, Յուրի Վարդանյանի որդին էլ պետք է ազատության մեջ լինի.իրավապաշտպան

275
0

8AF816ED-EFCE-44BF-BECA-66666666666666

 

Ինչպես հայտնի է, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի ավագ որդին՝ 29-ամյա Դավիթ Վարդանյանը առանձնապես խոշոր չափի թմրանյութերի ապօրինի շրջանառության և մաքսանենգության կասկածանքով  օրեր առաջ կալանավորվել է:  Ինչպե՞ս է մեկնաբանում բարձրաստիճան պաշտոնյայի որդու մասնակցությամբ հերթական աղմկոտ դեպքը իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: Վերջինս Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ թմրաբիզնեսը դա լուրջ ու ծանրագույն հանցագործություն է, և ցանկացած մեկը` անկախ այն բանից իշխանավորի որդի է, թե հասարակ քաղաքացի, պետք է պատժվի, եթե տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, որը կպարզվի ապագայում: Մեր թղթակցի այն հարցին, թե նա ինչպես կմեկնաբանի այն հանգամանքը, որ վերջին շրջանում շատացել են դեպքերը, որոնց մեջ ներգրավված են հիմնականում բարձրաստիճան պաշտոնյանների որդիները, արդյո՞ք այդ փաստը երկրում տիրող անպատժելիության մթնոլորտի հետևանք է, որ նրանք իրենց աչքի առաջ ունեն, ասենք, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու օրինակը, Վարդան Հարությունյանը պատասխանել է.«Մեր իրականության համար դա երևի օրինաչափություն է դարձել, նրանք տեսնում են, թե ինչ իրականություն է Հայաստանում, հանցագործ ճանապարհով վաստակած գումարներով ապրող մարդիկ կարողանում են ազատորեն ապրել, երևի այդ երիտասարդները մտածում են, որ իրենք էլ այդպես կարող են: Իսկ Սուրիկ Խաչատրյանի որդու գործի մասին ես մի առիթով ասել եմ ու նորից կրկնում եմ, որ Սուրիկ Խաչատրյանի որդու պատմությունից հետո, նրա նկատմամբ քրեական գործը կարճելուց և նրան ազատ արձակելուց հետո, ՀՀ բանտերում կարող են մնալ ամենաշատը մեկ- երկու տասնյակ մարդ, այն  էլ ծանրագույն մարդասպանները, բոլորը պետք է ազատ արձակվեին։ Եթե նրա որդին ազատության մեջ է, եթե նրանք չեն պատժվում, ապա բոլորը պետք է ազատ արձակվեն, այդ թվում նաև Յուրի Վարդանյանի որդին»:

 

Էմմա Պալյան

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here