տուն Լուրեր Եթե Սերժ Սարգսյանն ազգի մասին մտածող լիներ, ապա այս պայմաններում առնվազն ինքնասպան...

Եթե Սերժ Սարգսյանն ազգի մասին մտածող լիներ, ապա այս պայմաններում առնվազն ինքնասպան կլիներ. Զ. Փոստանջյան

296
0

zaruhi-postanjyan-a1

ԱԺ արտահերթ նիստում «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի քննարկման ժամանակ Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ համաձայնագրի մեջ պարզ նշված է՝ այո, այլևս մենք որևէ օրենք չենք կարող ընդունել, որը կարող է տնտեսական վիճակի վատթարացում առաջացնել Գազպրոմի համար:
Նա ասել է, որ այս համաձայնագրով Հայաստանն այսօրվա պուտինյան Ռուսաստանին է տալիս մեր հողը:

Խմբակցության ղեկավարը  նշել է, որ այս ամենի հեղինակը Սերժ Սարգսյանն է: «Իսկ ո՞վ է նա՝ Կևորկովի օգնականը, հավանաբար այդ կապերն են նրան տարել դեպի Պուտին: Եթե Սերժ Սարգսյանն ազգի մասին մտածող լիներ, ապա այս պայմաններում առնվազն ինքնասպան կլիներ, կամ ինչ-որ մեկ ուրիշ բան կաներ: Նրանք Ռուսաստանի համար կամ ժուչոկ են եղել, կամ ինչ-որ այլ բան, որ այսօր նման համաձայնագիր են ներկայացրել»,- դժգոհել է Զարուհի Փոստանջյանը:

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here