տուն Uncategorized Եթե Պուտինն ուղղափառ է, ապա ես սպիտակ արջ եմ․ Սաակաշվիլի

Եթե Պուտինն ուղղափառ է, ապա ես սպիտակ արջ եմ․ Սաակաշվիլի

92
0

4290738-3x2-940x627

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի թշնամին է։ Այս մասին նա ասել է ուկրաինական «Ինտեր» հեռուստաալիքի ուղիղ եթերում։

Սաակաշվիլին մասնավորապես նշել է, որ Ուկրաինայի այն քաղաքացիները, որոնք աջակցում են անջատողականությանը և Ուկրաինա են ուղարկում չեչն գրոհայիններին, իրենց հայրենիքի թշնամիներն են։ «Կան մարդիկ, որոնք ծափահարում են չեչեն մարդասպաններին, որոնք ուղարկվել են Քադիրովի կողմից։ Նրանք Ուկրաինան դավաճանում են։ Թող գնան իրենց Ռուսաստանը», — ասել է Վրաստանի նախկին նախագահը։

Նա շեշտել է, որ ուկրաինացիներն իրենց երկիրը չպետք է հանձնեն օտարերկրացիներին և գիտակցեն, որ միասնական Ուկրաինային այլընտրանք չկա։ Սաակաշվիլին քննադատել է Պուտինին այն հայտարարության համար, որ «մենք բոլորս ուղղափառ ենք»։ «Վրաստանը ուղղափառություն է ընդունել 4-րդ դարից, երբ ռուսական բանակը մուտք գործեց Վրաստան, սկսեց ավերել և թալանել վրացական եկեղեցիները։ Պուտինը նույնքան ուղղափառ է, որքան ես սպիտակ արջ եմ», — ասել է Վրաստանի նախկին նախագահը։ Նրա համոզմամբ Պուտինը թշնամի է։