Այն դեպքում, եթե նշանակված հանրաքվեի արդյունքում Շոտլանդիան դուրս գա Միացյալ Թագավորության կազմից և անկախություն հռչակի, ապա երկրի Եվրամիությանը միանալը կհետաձգվի մի քանի տարով:
Այս մասին տեղեկացրել է Եվրոպայի հարցերով բրտիանական արտգործնախարարության ներկայացուցիչ Դևիդ Լիդինգթոնը:
Նա հայտնել է. «Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ եթե Շոտլանդիան դադարի Միացյալ Թագավորության կազմում ընդգրկված լինելուց, ապա այն ավտոմատիկ կերպով կդադարի նաև ԵՄ-ում անդամ երկիր լինելուց: Ինչպես նաև Շոտլանդիան այլևս կդադարի լինել Ազգերի Համագործակցության, ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի անդամ»: