Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հրաժարվել է 2020 թվականի ընթացքում իրեն տրամադրվելիք պարգևավճարից:
Պարզելու համար, թե արդյոք Երևանի քաղաքապետարանում նման նախաձեռնությամբ հանդես եկող գործիչներ կլինեն, AraratNews.am-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ:
«Ես կարծում եմ, որ պատգամավոր Արման Բաբաջանյանի նախաձեռնությունն անհատական նախաձեռնություն է, ու եթե նման նախաձեռնություններ լինեն, մենք կիմանանք անհատներից»,- նշեց Հակոբ Կարապետյանը: