Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ նվաճած հունահռոմեական ոճի ըմբիշ, գյումրեցի մարզիչ Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Եթե մեր պատկան մարմինները շարունակեն իրենց որդեգրած գիծը, շատ հնարավոր է, հաճախ, ամենաորոշիչ պահերին նման կորուստներ ունենանք…
Քանի դեռ մրցավարը չի տեսնում, չի զգում, որ տվյալ մարզիկի թիկունքին մի ամբողջ պետություն է կանգնած, չունի ոչ մի մտավախություն պատժված լինելու, կգործի այնպես, ինչպես իրեն կթելադրեն, կամ ինչպես ինքն առավել շահեկան կհամարի։
Վստահ եմ, ոչ մեկը հետևողականորեն չի պահանջելու Կարեն Ասլանյանի(59կգ) և իմ գոտեմարտը դատող մրցավարների պատիժը որակազրկման տեսքով։ Ամեն ինչ կավարտվի մամուլի շրջանակներում քննարկմամբ և քննադատմամբ։ Իսկ դա բոլորս ենք հասկանում, որ առնվազն ոչ էֆեկտիվ է։
Նման հարթակներում միայն ուժով պայքարելը շատ քիչ է՝այն էլ մեր երկրի համար։ Այսօր նույն այդ Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը,
Եվ մենք Օլիմպիական ոսկիներ ենք ուզում…
Ինչևէ, գործել է պետք, թե չէ խոսել շատերն են կարող։
P. S. Եզրափակիչ գոտեմարտս դատում էր այն նույն մրցավարը, ով ջանասիրաբար «օգնեց» Արթուր Ալեքսանյանին՝աշխարհի առաջնության ոսկին նվիրել ռուս մարզիկին։
Փաստորեն, որոշ երկրների ներկայացուցիչներ շատՎորով են գորգ դուրս գալիս: