Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Ռաուլը համարում է, որ Մունդիալ 2014-ի երկրորդ կիսաեզրափակիչ Նիդերլանդներ-Արգենտինա խաղի ֆավորիտը եվրոպական ընտրանին է: Այս մասին տեղեկացնում է Times of India-ն:
««Բարսելոնայում» Մեսսիի իսպանացի խաղընկերները ծանր հարված ստացան մրցաշարի առաջին իսկ խաղում: Յուրաքանչյուր հաջորդ խաղում հոլանդացիներն ավելի վտանգավոր ու ավելի «սոված» էին դառնում: Հիմա նրանց սպասվում է հանդիպում Մեսսիի հետ, ով զրկված է Անխել դի Մարիայի աջակցությունից: Եթե Լեոն Արգենտինային դուրս բերի եզրափակիչ, ապա դա հավասար կլինի Հիմալայները նվաճելուն:
Մրցաշարի առաջին 4 խաղերում Մեսսին ստանում էր խաղի ամենաարժեքավոր ֆուտբոլիստի կոչումը: 5-րդում նա հիանալի էր, հենց նասկսեց գրոհը, որի արդյունքում Իգուաինը գոլ հեղինակեց: Եթե մի ֆուտբոլիստը բռնում է ալիքը, ապա նա կարող է միայնակ փոխել ողջ թիմը, ինչպես 1986թ.-ին արեց Մարադոնան: Մեսսին ևս ընդունակ է դրան»: — նշել է 37-ամյա իսպանացին: