«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակին:
Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԲՀԿ առաջնորդը հայտարարել է, որ ինքն ընդունելի է համարում Թովմասյանի դուստրերին ԱԱԾ հարցաքննության կանչելու հանգամանքը: Գագիկ Ծառուկյանի խոսքերով, եթե Հրայր Թովմասյանը հանցանք է կատարել, ապա, բնականաբար, իրենք կողմ են, որպեսզի նա պատասխանատվության ենթարկվի և պատժվի:
Լրագրողների հարցադրմանը, թե ԱԺ ԲՀԿ խմբակցությունը չի մասնակցել Հրայր Թովմասյանի լիազորությունները վայր դնելու «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությանը, Գագիկ Ծառուկյանը նշել է, որ իրենք այդ գործընթացում իրավական հիմք չեն տեսել և անիմաստ են համարել իրենց մասնակցությունը։