տուն Քաղաքական Հայաստան Եթե Հայաստանում չլիներ կորոնավիրուսը

Եթե Հայաստանում չլիներ կորոնավիրուսը

433
0
Մենք ի զորու չենք կանխատեսել գալիքը։
Եկեք մի պահ  հետ հայացք գցենք և տեսնենք` ինչ էր կատարվում մեր երկրում երկու ամիս առաջ։
Քաղաքական իշխանական թևը ամբողջովին ձեռնամուխ էր եղել Սահմանդրական բաեփոխումների համար հանրաքվե անցկացնելու  գործին։
Կառավարության ղեկավարն անձամբ կանգնեց քարոզարշավի էպիկենտրոնում։ Մարզային այցելությունների և քարոզարշավը օրենքով սահմանված կարգով  պատշաճ կազմակեպելու համար կառավարության ղեկավարն արձակուրդ վերցրեց:
…Քաղաքական Հայաստանի ներկայիս վիճակը խիստ տարբերվող է։ Հանրաքվեի անցկացումը ժամանակավոր կասեցվեց՝ ժողովրդի առողջությունն առաջնային էր։ Հանրաքվեն կսպասի։
Եկեք մի պահ պատկերացնենք, թե համաճարակ չի եղել։ Այդ դեպքում ՝ ապրիլի 5-ին սահմանված հանրաքվեն արդեն տեղի ունեցած կլիներ։ Իսկ այսօր՝ ապրիլի 6-ին, մենք կարթնանայինք էլի նոր իրողությունների Հայաստանում։
Ոչինչ, մի օր՝ մոտ ապագայում, ես կգրեմ երկրում անցկացված Հանրաքվեի, նոր իրողությունների մասին, բայց մինչ այդ, անկասկած, պիտի գրեմ կորոնավիրուսի նահանջի ու մեր բոլորի առողջության մասին։
Ես ինքս՝ ոչ հեռու անցյալում, անգամ չէի էլ պատկերացնում, որ մի օր քաղաքական հոդվածներ եմ գրելու։ Բայց գրեցի ու դեռ երկար կգրեմ։ Վիրուսին էլ սպասող չկար՝ եկավ, բայց կգնա։ Երկու տարի առաջ հեղափոխության մասին գուցե շատերն էին մտածել, բայց քչերը հավատացել դրա իրականացմանը։  Եղավ, էն էլ ոնց եղավ։
Ճիշտ է, մենք ի զորու չենք ապագան պլանավորել, բայց պլանավորում ենք։ Մարդն այդպիսին է։ Մենք պլանավորում ենք, Աստված՝ տնօրինում։  Ամբողջ աշխարհում առողջապահական համակարգը պլանավորում է՝ պատրաստ լինել ցանկացած գնով կանխելու համաճարակը, սակայն ինչ կլինի վաղը՝ ոչ ոք չգիտի։
Քաղաքական օրակարգը, երկրում տնտեսական նախագծերը և պետության կառավարման ամբողջ մեխանիզմն այսօր այլ ուղղվածություն ունի. ամեն ինչ հանուն հանրային առողջության:
Մենք նոր էջ ենք կերտում Հայոց նորագույն պատմության մեջ։ Եվ մենք բոլորս ապրում ենք այս պատմական օրերը։ Հետո, շատ տարիներ հետո,մեր թոռներին պիտի պատմենք կորոնավիրուսի, երկրում արտակարգ դրության, ինքնամեկուսացման, հեռավար կրթության ու աշխատանքի մասին։ Ու կպատմենք այնպիսի ոգևորությամբ, ինչպես մեր ծնողներն ու տատիկ-պապիկներն էին պատմում Խորհրդային միության, Արցախյան պատերազմի, Անկախության, պարետային ժամի, երկրաշարժի ու սովետական ռուբլու մասին։
Առողջ եղեք, իսկ հանրաքվե, հաստատ, լինելու է։
Հայկ Մագոյան