տուն Լուրեր Եթե կայացվի անաչառ վճիռ, պետք է լինի մեր օգտին. «Դ!եմ եմ»-ի անդամ

Եթե կայացվի անաչառ վճիռ, պետք է լինի մեր օգտին. «Դ!եմ եմ»-ի անդամ

129
0

1509853_680409342000283_1225764149_n1

«Դ!եմ եմ» շարժման անդամ, ծրագրավորող Գեւորգ Գյորգիսյանը կարծում է, որ Սահմանադրական Դատարանի անդամները շատ խորը ուսումնասիրել էին «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը:

Հիեցնենք, որ վերջին օրերին Սահմանադրական դատարանում քննարկվում էր «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը: Քննարկումներին ներկա էին նաեւ «Դ!եմ եմ» շարժման անդամները:

«Փաստերը շատ ակնառու էին: Ընդամենը մի քանի ամսվա ուսումնասիրություններում ՍԴ-ի անդամների մոտ առաջացել էին բազմաթիվ հարցեր, որոնք այդպես էլ մնացել էին անպատասխան պատասխանող կողմից: Միանշանակ է, եթե կայացվի անաչառ վճիռ, պետք է լինի մեր օգտին: Ես դա այդպես եմ ենթադրում,  որովհետեւ ակնառու էր փաստերի առկայությունը»,-ասում է Գյորգիսյանը Araratnews.am-ի հետ զրույցում:

Նա ՍԴ-ի ուսումնասիրությունը բավարար եմ համարում եւ ողջունում, որ ՍԴ-ն ոչ միայն խորությամբ ուսումնասիրել էր օրենքը, այլեւ հասցրել էր ծանոթանալ միջազգային փորձին:

«Իսկ ինչպես Գագիկ Հարությունյանը հայտնեց, նույնիսկ այլ երկրների Սահմանադրական դատարանների հետ էին կապնվել, հասկանալու համար, թե արդյոք այդ երկրներում նման խնդիրներ ծագել են: Այն նշաձողը, որ ՍԴ-ն ի սկզբանե սահմանեց վարույթը սկսելիս, ինձ թվում է խոստանում է անաչառ վճիռ»,-հավելում է Գյորգիսյանը: