տուն Լուրեր Եթե ժամանակին մարտի 1-ի իրադարձություններին ճիշտ արձագանք տայիք… ՀԱԿ-ը ԵԽԽՎ համազեկուցողներին

Եթե ժամանակին մարտի 1-ի իրադարձություններին ճիշտ արձագանք տայիք… ՀԱԿ-ը ԵԽԽՎ համազեկուցողներին

61
0

March-1copy

Այսօր Ազգային Ժողովում ԵԽԽՎ համազեկուցողների հետ հանդիպմանը ՀԱԿ խմբակցությունը բարձրացրել է Մարտի 1-ի հանցագործությունների չբացահայտման հարցը:

Հանդիպումից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողներին հայտնեց, որ իրենք որեւէ նստաշրջան, կամ որեւէ  հնարավորություն բաց չեն թողնում խոսելու Մարտի մեկի սպանությունների մասին:

«Մենք խոսեցինք այն մասին, որ ցուցարարների դեմ մահացու զենքի կիրառումը ամենավտանգավոր երևույթն է, եւ համեմատություն անցկացրեցի Ուկրաինայի դեպքերի հետ: Մենք ասացինք, որ եթե ժամանակին մարտի մեկի իրադարձություններին  ճիշտ արձագանք տայիք եւ ստիպեիք Հայաստանի իշխանություններին, որ նրանք մեղավորներ գտնեին, միգուցե Յանուկովիչը նույնքան անպատիժ ձևով դա չիրականցներ,  ու հետո  այս էսկալացիան կարող  է չլիներ: Ես ասացի, որ  թեև իշող ռեժիմի հետ մենք հասել էինք համաձայնության՝ ստեղծելու խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով,  որը պետք է ուսումնասիրեր պետական մարմինների կողմից Մարտի 1-ի հանցագործությունների պարտակումը, նրանք խնդրել էին, որ նախագահական ընտրությունները անցնի նոր, որպեսզի չքաղաքականացվի: Մենք համաձայնել էինք, բայց դրանից հետո իրենք իրենց խոստումը դրժեցին: Ես ասացի, որ դա գլխավոր ապացույցներից մեկն է, որ ամբողջ հրամանի թելը կամ շղթան տանում է հենց դեպի պետության առաջին ղեկավարները: Դրանով է պայմանավորված այդ ամբողջ պարտակումը: Մենք ասացինք, որ նաև ծնողների անունից ենք խոսում, որովհետեւ առաջին հերթին իրենք էին մեզ խնդրել իրեց ցավը բարձրացնել»,-ասաց Զուրաբյանը:

ՀԱԿ պատգամավորը նշեց, որ իրենք բարձրացրել են ևս 4 հարց: Նրանք անդրադարձել են ժողովրդավարության խնդրին Հայաստանում և ընտրակեղծարարության համակարգին, որի վերաբերյալ ԵԽԽՎ համազեկուցողները ավելի մանրամասն տեղեկատվություն են խնդրել տրամադրել:

Զուրբյանը նշեց, որ իրենք անդրադարձել են նաև Հայաստանում հեռուստատեսության ազատության խնդրին:

«Չորրորդ խնդիրը սահմանադրական փոփոխությունների խնդիրն է: Մենք նրանց ասացինք, որ երկրի քաղաքական, տնտեսական համակարգի արատները չեն բխում Սահմանադրությունից և Սահմանադրության փոփոխությունը միայն վերարտադրման նպատակով է նախաձեռնվել այս ռեժիմի կողմից: Հինգերորդ խնդիրը քաղբանտարկյալների խնդիրն է: Մենք ասացինք, որ Վոլոդյա Ավետիսյանի և Շանթ Հարությունյանի գործերին հետևում ենք, թե արդյոք նրանց գործերը համապատասխանում են Եվրոպայի խորհրդի կողմից ընդունված քաղբանատարկյալների մասին չափանիշներին»,-հավելեց Զուրաբյանը: