տուն Քաղաքական Հայաստան Եթե ընթերցանության հանդեպ սեր ունենայինք, նման իրավիճակում չէինք հայտնվի. Վահրամ Թոքմաջյան

Եթե ընթերցանության հանդեպ սեր ունենայինք, նման իրավիճակում չէինք հայտնվի. Վահրամ Թոքմաջյան

692
0

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Հայաստանը քաղաքակրթության բնօրրան է»։ Գևորգ Պետրոսյանի այս հայտարարությունից հետո, քաղաքակրթության այլ բնօրրանների բնակիչները դիմում են զանգվածային ինքնասպանության։ Օրինակ` հին չինացիները զանգվածաբար կիլոներով աղ են ուտում։ Իսկ հին հույները նախընտրել են թունդ գինին առանց ջրով բացելու խմել, որպեսզի մոռանան տեղի ունեցածը։ Հայտարարությունը, իհարկե, ողջունողներ նույնպես կան։ Մասնավորապես, քուչի պպզողները և կորաձև թքողները կարծում են, որ ճիշտ ժամանակն է քաղաքակրթական այդ բարձր արժեքները տարածելու։
     Իսկ եթե լուրջ, ապա` այոʹ, Հայկական լեռնաշխարհը մարդկության հնագույն բնակեցված վայրերից է։ Այ, եթե մի քիչ ընթերցանության հանդեպ սեր ունենայինք, նման իրավիճակում չէինք հայտնվի»։