տուն Քաղաքական Եթե ես սխալ եմ, թող ապացուցեն, պատրաստ եմ ներողություն խնդրել ժողովրդից, քաղաքապետից....

Եթե ես սխալ եմ, թող ապացուցեն, պատրաստ եմ ներողություն խնդրել ժողովրդից, քաղաքապետից. Ծառուկյան

251
0
Ես ինչ-որ ասել եմ՝ կետ առ կետ ճիշտ եմ ասել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Աբու Դաբիի թագաժառանգի հետ կապված միջադեպին։ 
Նա նշեց, որ թագաժառանգը 2019 թ․ ապրիլի 26-ին իր սեփական ինքնաթիռով ժամանել է Հայաստան և պատրաստակամություն հայտնել Երևանի կենտրոնում սահմանվածից կրկնակի թանկ տարածք գնել, իսկ քաղաքապետը պնդում է, որ նման բան չի եղել։
«Ասել են՝ գնացեք ինքներդ տարածք գտեք։ Իրենք էլ ասում են՝ գնայինք գտնեինք, էլ ինչի՞ էինք ձեզ մոտ գալիս»,- ասաց ԲՀԿ առաջնորդը։
 Ծառուկյանը պնդեց, որ իրենք իրականությունն են ասել, և նպատակը միայն երկրի զարգացումն է։
«Եթե ես սխալ եմ, ամբողջը սուտ է, թող ապացուցեն, ես պատրաստ եմ ներողություն խնդրել ժողովրդից, քաղաքապետից, իսկ եթե իրենք սխալ են, ուրեմն թող բարի լինեն բոլորի ներկայությամբ Ծառուկյանից ներողություն խնդրեն»,- եզրափակեց նա։