Այսօր ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ապատեղեկատվության այն մեծ հոսքերին, որոնց նպատակը վստահության ճգնաժամի ստեղծումն է։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հարցին, թե արդյո՞ք իրավապահ համակարգը զբաղվում է այս խնդրով, վարչապետը պատասխանեց, որ մեր օրենսդրությունն այդ առումով շատ լիբերալ է։ Նա նաեւ հավելեց, որ իր կարծիքով պետք չէ այդտեղ արհեստական փոփոխություններ անել։
Վարչապետը խոսեց նաև այն ապատեղեկատվությանը, թե իր ընտանիքը վերջերս Կանադայում վիլլա է ձեռք բերել եւ մի շարք այլ լուրեր, թե մաքսանենգությամբ են զբաղվում։
Ըստ վարաչապետի այս ամենը նպատակ է հետապնդում երկրում վստահության ճգնաժամ ստեղծել է, թե ոչ մի բան չի փոխվել, չի փոխվելու։
Փաշինյանը վստահեցրեց, որ այդ երևույթները պայմանավորված են մի քանի քրեական գործերի ընթացքի հետ:
«Եթե մենք հետևողական լինենք այդ գործերը մինչև վերջ տանելու, նաև ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմները հստակ գործարկելու համար, ես համոզված եմ, որ այդ հին համակարգի վերջին մնացուկները փլուզվելու են, և դրանով այդ պատմությունն ավարտվելու է»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի համոզմամբ՝ քաղաքացիներն այս ամենին չեն տրվում, բայց եւ եւս մեկ անգամ շեշտեց, որ բոլոր այն տեղեկատվությունները, ոորնք իրենց բովանդակությամբ կհակասեն ոչ բռնի, թավշյա հեղափոխության արժեքներին, գաղափարներին, սուտ են։
Իսկ եզրափակիչ մասում Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Եթե որեւէ մեկը մատն էլ կտրի, ասի, որ ես հիմա վարչապետի պաշտոնում փող եմ աշխատում բացի իմ աշխատավարձից, իմացեք, որ դա սուտ է, այդպիսի բան չի կարող լինել։ Ես վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո ասել եմ եւ ամեն օր հավատարիմ եմ այդ ասածին, որ եթե կոռուպցիայի մեջ ներգրավվեմ, ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում ինձ Հանրապետության հրապարակում կախաղան հանել, ուրիշ ոչ մի բան»: