տուն Սպորտ Եթե ես խոչընդոտ եմ մեր ֆուտբոլի համար, ապա կհեռանամ․ Վիսենտե դել Բոսկե

Եթե ես խոչընդոտ եմ մեր ֆուտբոլի համար, ապա կհեռանամ․ Վիսենտե դել Բոսկե

73
0

Vicente_del_Bosque_Euro_2012_vs_France

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն արտահայտվել է հնարավոր հրաժարականի մասին իր կարծիքը։

«Մրցաշարը դեռ շարունակվում է, այնպես որ ժամանակը չէ խոսել իմ ապագայի մասին։ Ես անում եմ այն, ինչը լավ կլինի մեր ֆեդերացիայի և մեր ֆուտբոլի համար։ Եթե ես խոչընդոտ կլինեմ, ապա կհեռանամ։ Ես ցանկանում եմ միայն, որ մեր ֆուտբոլը զարգանա։

Իհարկե, ես զարմացած եմ, քանի որ տեսել եմ այն ոգևորությունը, որն ունեին ֆուտբոլիստները։ Ես չէի սպասում, որ մենք այսքան շուտ դուրս կմնանք։ Վերջին խաղից առաջ ամեն ինչ պետք է շտկել։ Չեմ կարող չընդունել մեր սխալները։ Շատերը կասկածում էին հրավիրված ֆուտբոլիստների կազմի վերաբերյալ։ Սակայն դա նորմալ է։ Ինձ չի հաջողվել իրավիճակը վերահսկելի դարձնել, և պաշտպանությունում մենք ավելի թույլ էինք, քան ես սպասում էի», — ասել է դել Բոսկեն։