Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում «Ուրալից» կրած պարտությունից հետո ասել է, որ սկսվել են «Սպարտակի» «սև օրերը»։
««Սպարտակը» շատ վատ ժամանակներ է ապրում։ Մեզ քննադատում են լրատվամիջոցները, իսկ մենք չենք անում այնպես, որ փոխվի նրանց կարծիքը, այլ խաղում ենք այնպես, ինչպես այսօր խաղացինք։ Ահավոր խաղ էր։ Երբ այսպես ես խաղում, կարևոր չէ, թե ով է մրցակիցդ, ապա միշտ պարտվում ես։ Մարզումների ժամանակ մենք մշակում ենք տարբեր կոմբինացիաներ։ Սակայն հիմա ոչինչ չի ստացվում։ Եթե մեզ հարցնեն, թե ով է մեղավոր, ես առաջինը կբարձրացնեմ ձեռք և կասեմ, որ եթե ես գոլ չեմ խփում, ապա ինչպե՞ս «Սպարտակը» պետք է հաղթի։ Ինչ վերաբերում է չեմպիոնության հնարավորություններին, ապա անհրաժեշտ է կենտրոնանալ մյուս հանդիպման վրա։ Երբ մտածում ես չեմպիոնության մասին, ապա կարող ես ընդհանրապես մրցաշրջանն ավարտել մրցաշարային աղյուսակի ստորին մասում», — ասել է Մովսիսյանը։ Այս մասին հաղորդում է Sport-Express-ը։