տուն Քաղաքական Միջազգային Եթե ԵՄ-ն 20 միլիարդ դոլար առաջարկեր, մենք միանգամից կհամաձայնեինք․ Ուկրաինայի վարչապետ

Եթե ԵՄ-ն 20 միլիարդ դոլար առաջարկեր, մենք միանգամից կհամաձայնեինք․ Ուկրաինայի վարչապետ

294
0

184944573

Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը երեկ հայտարարել է, որ Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագիրը կստորագրվեր, եթե ԵՄ-ն միանգամից առաջարկեր 20 մլրդ դոլարի օգնություն։ Այս մասին հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը։

«Եթե եվրոպական կողմն առաջարկեր 20 մլրդ դոլարի օգնություն, որպեսզի խուսափեինք բացասական հետևանքներից, ապա կստորագրեինք»,- ասել է Ազարովը՝ նշելով, որ ասոցացման մասին համաձայնագիրն առայժմ Եվրամիության անդամակցություն չէ,-«Դա հսկայական աշխատանք է, և այդտեղ մենք վտանգներ ենք տեսնում»։

«Եթե Եվրոպական միությունը մեզ նման պայմաններ առաջարկեր, մենք կստորագրեինք ասոցացման մասին համաձայնագիրը, և հիմա կմտածեինք, թե որտեղ ներդնենք 20 մլրդը»,- ասել է Ազարովը։

Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերի 21-ին Ուկրաինան որոշում է կայացրել դադարեցնել եվրաինտեգրման գործընթացը։ Շատերը այն գնահատեցին որպես զիջում ռուսական կողմի ճնշումներին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here