տուն Տնտեսական Եթե բիզնեսմեն են այս տարվանից, արդյոք կառավարությունը կաջակցի

Եթե բիզնեսմեն են այս տարվանից, արդյոք կառավարությունը կաջակցի

224
0

Araratnews.am-ն այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին հարցրեց՝ ինչ աջակցություն կարող են ստանալ այն անհատ ձեռներեցները, որոնք իրենց բիզնեսը գրանցել են այս տարվա հունվարին ու այս վիրուսի պատճառով եկամուտ չունեն:

Նախարարն ասաց, որ իրենք ներառել են երկու խումբ կազմակերպությունների. նրանք, ովքեր գործել են 2019 թ. իրենց վարկային պատմությամբ, դիտվում են վարկունակ, արժանանում են կառավարութան ֆինանսական աջակցությանը, եւ նրանք, որոնք ունեն լավ վարկային եւ հարկային պատմություն:

Իսկ այս տարի գրանցված կազմակերպություններն առաջնահերթ կազմակերպությունների ցանկում չեն:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ էկոնոմիկայի նախարարությունն աջակցում է նաև այն կազմակերպություններին, որոնք հունվար, փետրվար ամիսներին չեն նվազեցրել աշխատակիցների քանակը, աշխատավարձերի ֆոնդը, մեկ աշխատակցի միջին աշխատավարձի չափով մեկ անգամ դրամաշնորհ կարող են ստանալ:

Կառավարության անդամը հորդորեց տնտեսվարողներին հարցերի դեպքում դիմել Ներդրումների աջակցման կենտրոն: