տուն Քաղաքական Եթե բառերը վիրավորական են, ապա պետք է վիրավորվեն Սերժ Սարգսյանից

Եթե բառերը վիրավորական են, ապա պետք է վիրավորվեն Սերժ Սարգսյանից

287
0

Արդյոք մշակվե՞լ է անվտանգության նոր ռազմավարությունը: Այսօր լրագրողները կառավարության նիստից հետո հարցրին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Լրագրողները հիշեցրին Արմեն Գրիգորյանի եւ Արմեն Աշոտյանի հեռակա բանավեճը, վիրավորական բառերը: Ի պատասխան՝ Արմեն Գրիգորյանն ասաց՝ այդ բառերը  Սերժ Սարգսյանինն են. եթե դրանք վիրավորական են, ապա պետք է վիրավորվեն Սերժ Սարգսյանից:

Հիշեցնենք՝ «Լույս» հիմնադրամը անվտանգության ռազմավարության փաստաթղթի մշակման աշխատանքներին փորձագիտական աջակցություն տրամադրելու պատրաստակամություն էր հայտնել և համապատասխան նամակով դիմել էր Անվտանգության խորհրդի քարտուղարին։ Սակայն Արմեն Գրիգորյանի՝ անկախության առթիվ Սերժ Սարգսյանի ուղերձին պատասխանից հետո հիմնադրամը հրաժարվել է մասնակցել փաստաթղթի մշակմանը, քանի որ, ըստ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանի հասցեին Արմեն Գրիգորյանն ասել է ոչ կոռեկտ խոսքեր: 

Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 22-ին անդրադարձել է Սերժ Սարգսյանի՝ անկախության առթիվ հնչեցված շնորհավորանքին եւ ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել նրան՝ օգտագործելով Սերժ Սարգսյանի արտահայտությունները:

ԱԽՔ-ը հիշեցրեց՝ պատրաստ են լսելու «Լույս» հիմնադրամի առաջարկները անվտանգության ռազմավարության փաստաթղթի մասին:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here