տուն Լուրեր Եթե Արցախին մի բան պատահի, մենք բոլորս անկասկած այնտեղ ենք լինելու....

Եթե Արցախին մի բան պատահի, մենք բոլորս անկասկած այնտեղ ենք լինելու. Սեյրան Օհանյան

41
0

06-3-1-1

Այսօր  Եռաբլուրում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես են վերաբերվում երկրապահները եւ պաշտպանության նախարարության ղեկավարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջ. Ուորլիքի հայտարարությանը` տարածքները հանձնելու մասին հարցին ի պատասխան ասել է. «Ավելի լավ է այս տոն օրով խոսենք լավ բաներից: Սա հայ ժողովրդի համար եռատոն է, հաղթանակի տոն, Շուշիի ազատագրման, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի տոն է»:

«Սա հայ ժողովրդի համար եռատոն է, հաղթանակների տոն՝ Շուշիի ազատագրման,  Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի տոնն է և անկասկած երկրապահների, և կարծում եմ, որ երկրապահների աշխատանքի, ծառայության, պայքարի արդյունքն է, որն այսօր մենք խաղաղ արարում ենք իրականացնում ժողովրդի համար»:

ՀՀ պաշտպանության նախարարն իր խոսքի վերջում նշել է, որ «մենք ամբողջ պետությունն ենք նախապատրաստում անհրաժեշտության դեպքում մեր երկիրը  պաշտպանելու, Արցախին թիկունք կանգնելու համար, իսկ Արցախի անվտանգության երաշխավորն է հայոց բանակը: Ու եթե Արցախին մի բան պատահի, մենք բոլորս անկասկած  այնտեղ ենք լինելու և անհրաժեշտության դեպքում պայքարելու ենք ամեն մի թիզ հողի համար»:

Հիշեցնենք, որ այսօր Եռաբլուր էին այցելել բարձրաստիճան պաշտոնյաներ: