տուն Լուրեր Եթե արտգործնախարարներին հաջողվի կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը. փորձագետ

Եթե արտգործնախարարներին հաջողվի կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը. փորձագետ

238
0

4724_b

Սա աշխատանքային հանդիպում է կախված նրանից կհաջովի արտգործնախարարներին նախաձեռնել նախագահների հետագա հանդիպումը, թե ոչ: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառանոլվ հունվարին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործանախարարների միջեւ կայանալիք հանդիպմանը:

«Որեւէ  պայմանավորվածություն այստեղ  չի լինելու,  բացառապես կապված նախագահների հանդիպելու հնարավորության հետ: Եթե կհաջողվի կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը,  ապա կարելի է ասել, որ արտգործանախարարներն իրենց գործը կարողացան կատարել: Բայց  եթե պայմանավորվածություն ձեռք չբերվի նախագահների հանդիպման համար, ակնհայտ է մի բան, որ մեր գլխավոր պահանջը պետք է լինի  անվտանգության մինիմալ եւ բազմակողմանի երաշխիքները: Դա պետք է լինի ոչ միայն Ադրբեջանի կողմից, այլեւ  համանախագահների՝ միջնորդների կողմից»,-ասում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Փորձագետը կարծում է, որ եթե այդ հանդիպմամբ հաջողվի անվտանգության խնդիրը լուծել, ապա հետագայում կարելի է հույս ունենալ, որ  հակամարտությունը կկարգավորվի: Իսկ եթե ոչ, ապա եռակի ու քառակի ավելի մեծ եռանդով, ըստ Մելիք-Շահնազարյանի, պետք է  օգտագործել ժամանակը պատերազմի վերսկսկումը այլ ճանապարհներով կանխելու համար:

Լիլիթ Առաքելյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here