ՀՀ վարչապետ կոչված անձը երևի այդ պաշտոնին է կարգվել, որպեսզի որոշ մարդկանց մոտ հումորի զգացումը չվերանա, իսկ մեծամասնության համար էլ անընդհատ խնդիրներ առաջանան:
Գյումրին նավահանգիստ և տեխնոքաղաք դարձնելու ծրագրերը հորով-մորով անելուց հետո էլ (բնականաբար՝ վիրտուալ տիրույթում) որոշել է այնտեղ տեղափոխել սպորտն ու մշակույթը, չէ, կներեք, սպորտի ու մշակույթի նախարարությունները (Հրապարակ): Եթե այդ ամենը արվի իր գրպանի հաշվին, ապա անկեղծորեն դեմ չեմ՝ թող փորձարկի: Բայց քանի որ տեղափոխումն արվելու է պետբյուջեի հաշվին, իսկ հետո նույն պետբյուջեի հաշվին անպայաման կկատարվի ետ տեղափոխումը, ինչին բացարձակ չեմ կասկածում, ապա, կներեք, կատեգորիկ դեմ եմ:
Եթե անիմաստ փորձարկումների համար բյուջեում առկա են գումարներ, ապա դրանք թող տրվեն գումարի խիստ կարիք ունեցողներին:
Գրել է Ֆեյսբուքում Վախթանգ Սիրադեղյանը։