ՌԱՀԿ-ի փորձագետ Էդգար Վարդանյանը, անդրադառնալով Վիլնյուսյան գագաթնաժողովին, որը դեռ շարունակվում է, նշեց, որ եթե այսօր ստորագրվի փաստաթուղթ Հայաստանի հետ, դա լինելու է քաղաքական հայտարարություն:
«Եթե անգամ փաստաթուղթ ստորագրվի, ընդամենը լինելու է ինչ-որ քաղաքական հայտարարություն, որ պետք է համագործակցենք Եվրամիության հետ, այսինքն հայատարարություն, որ շարունակելու ենք մեր համագործակցությունը: Կարծում եմ, որ դեռ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է ելույթ ունենա: Պետք է մինչեւ օրվա վերջ սպասել, եւ երբ ամբողջությամբ ավարտվի գագաթնաժողովը, նոր հասկանալի կլինի»,-Araratnews.am-ին ասաց Էդգար Վարդանյանը:
Նշենք, որ Վիլնյուսում այս պահին շարունակվում է Եվրոպական Միության Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը, որին մասնակցում է նաեւ Հայաստանից մեկնած պատվիրակությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: