տուն Սպորտ Եզրափակիչում կխաղան Բրազիլիան և Արգենտինան․ Ռոնալդո

Եզրափակիչում կխաղան Բրազիլիան և Արգենտինան․ Ռոնալդո

114
0

Ronaldo-960x623

Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոն նշել է, որ կցանկանար Մունդիալ 2014-ի եզրափակիչում տեսնել Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականներին։ Նրա խոսքերով՝ բոլոր երկրպագուները կցանկանային նման խաղ տեսնել։

«Վստահ եմ, որ եզրափակիչում խաղալու են Բրազիլիան և Արգենտինան։ Իհարկե, բոլոր երկրպագուներն են ցանկանում տեսնել այս խաղը։ Եթե Բրազիլիան հաղթի, ապա դա երազի պես բան կլինի», — ասել է Ռոնալդոն։ Այս մասին հաղորդում է Marca-ն։

Հիշեցնենք, որ Ռոնալդոն ավելի վաղ համեմատել էր Նեյմարին և Մեսսին՝ նշելով, որ մրցաշարում առայժմ ավելի լավ է խաղում Նեյմարը։