տուն Լուրեր Եզդիերենի դասընթացներ Երևանում

Եզդիերենի դասընթացներ Երևանում

158
0

զառ

Երևանաբնակ եզդի երեխաները շուտով հնարավորություն կունենան մայրենի լեզուն և պատմությունն ուսումնասիրել: Ինչպես AraratNews.am-ին տեղեկացրեց «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Համլետ Սմոյանը` իրենց կազմակերպությունը վեցամսյա դասընթացներ է սկսելու երևանաբնակ եզդի երեխաների համար.«Երևանում ապրող եզդի երեխաները շատ քիչ հնարավորություն ունեն  սովորել մայրենի լեզուն, և սա մեր կազմակերպության համար առաջնային խնդիրներից մեկն է համարվում, քանի որ առանց մայրենի լեզվի իմացության և սեփական ժողովրդի պատմության իմացության անհնար է համայնքի կյանքում առաջընթաց գրանցել: Կազմակերպությունը վաղուց էր ցանկանում նման ծրագիր իրականացնել, սակայն կային դժվարություններ,  որոնք արդեն հաղթահարելի են, և դասընթացները հնարավոր կլինի կազմակերպել»,-ասաց Համլետ Սմոյանը` ավելացնելով, որ գաղափարի իրականացմանը աջակցում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը.«Հիմա նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում և մեկ ամսից ավելի մանրամասն կխոսենք ծրագրի մասին»,-ասաց մեր զրուցակիցը: