տուն Լուրեր Եզդիական կազմակերպության նամակն ուսումնասիրվում է

Եզդիական կազմակերպության նամակն ուսումնասիրվում է

235
0

ՀՀ-կառավարություն

Կառավարության Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժինն ուսումնասիրության է ուղարկել «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի կառավարությանն ուղղված նամակը: Այս մասին AraratNews.am-ը տեղեկացավ Կառավարությանն առընթեր ազգային փոքրամասնությունների և կրոնի վարչությունից:

Նշենք, որ մոտ 1 շաբաթ առաջ, «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ն դիմել էր կառավարության ղեկավարին՝ խնդրելով, որպեսզի պետության թույլտվությամբ մեկ մանկապարտեզ ստեղծվի կամ Արագածոտնի մարզի, կամ Ապարանի, կամ Թալինի տարածաշրջանի եզդիաբնակ գյուղերից մեկում: