տուն Քաղաքական Միջազգային Եգիպտոսում 529 մարդու նկատմամբ մահապատժի դատավճիռը մարդու իրավունքների միջազգային օրենսդրության խախտում է....

Եգիպտոսում 529 մարդու նկատմամբ մահապատժի դատավճիռը մարդու իրավունքների միջազգային օրենսդրության խախտում է. ՄԱԿ

132
0

201381605749530734_20

Եգիպտոսում «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության 529 անդամներին մահապատժի դատապարտելը մարդու իրավունքների միջազգային օերնսրության խախտում է: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի վարչության ներկայացուցիչ Ռուպերտ Քոլվիլը: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:

«Ժամանակակից պատմության ընթացքում աննախադեպ է, երբ այդ քանակությամբ մարդիկ մահապատժի են ենթարկվում: Մահապատիժների դատավճիռները դատաքննությունից հետո լի է խախտումներով, ոտնահարում է մարդու իրավունքների ոլորտում միջազգային չափանիշները», — ասել է Քոլվիլը: