տուն Քաղաքական Միջազգային Եգիպտոսում ոստիկանության և «Մուսուլման եղբայրների» կողմնակիցների միջև բախման հետևանքով ուսանող է զոհվել

Եգիպտոսում ոստիկանության և «Մուսուլման եղբայրների» կողմնակիցների միջև բախման հետևանքով ուսանող է զոհվել

66
0

teenage-girls-Facebook

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի համալսարանում երկրում արգելված «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության կողմնակիցների և ոստիկանության միջև բախումների հետևանքով ուսանող է զոհվել։ Այս մասին հայտնում է «Ռոսբալթը»։

Իսլամիստական կազմակերպության կողմնակիցներն իրավապահների վրա «մոլոտովյան կոկտեյլներ» ու ճայտրուկներ են նետել։ Ի պատասխան այս գործողությունների՝ ոստիկաններն արցունքաբեր գազ են օգտագործել։

Հիշեցնենք, որ Եգիպտոսում «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական կազմակերպությունը պաշտոնապես ճանաչվել է որպես ահաբեկչական խմբավորում նախորդ տարվա դեկտեմբերին։