Եգիպտոսի դատարանը որոշում է կայացրել նախկին նախագահ Մուհամադ Մուրսիի 12 կողմնակիցների դատապարտել մահապատժի: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Դատարանն ապացուցել է, որ իսլամիստների դեմ 2013 թվականի սեպտեմբերի 19-ին կազմակերպված օպերացիայի ժամանակ այդ 12 հոգին իրականացրել են Եգիպտոսի ոստիկանության գեներալի սպանությունը: Դատապարտյալները նաև մեղավոր են ճանաչվել ջիհադական կազմակերպությանը պատկանելու մեջ:
Հիշեցնենք, որ սա եզակի դեպք չէ Եգիպտոսում: Այս տարվա մարտին «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության 529 անդամ արդեն դատապարտվել է մահապարտժի: