Եգիպտոսի վարչապետը հրամայել է հետաքննություն անցկացնել հետաքննություն անվտանգության գործակալության աշխատակցի սպանության հարցով: Սպանված սպան հետևում էր «Մուսուլման եղբայրներ» և այլ իսլամիստական կազմակերպություններին, հայտնում է BBC-ն: Մոհամեդ Մաբրուքը սպանվել է զինված դիմակավոր անձանց կողմից իր տան մոտ՝ Կահիրեում:
Agence France-Presse գործակալությունը հայտնում է, որ Մաբրուքը Եգիպտոսի ներքին գործերին կից ազգային անվտանգության գործակալության աշխատակից էր: Նա ներգրավված էր «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության անդամների ձերբակալությունների մեջ: