Եգիպտոսի Ալ-Մինյա նահանգի դատարանը մահապատժի է դատապարտել «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության 683 ակտիվիստի: Ըստ դատարանի` որոշումն ուղարկվել է Եգիպտոսի գլխավոր մուֆթիի հաստատմանը: Հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
Բացի այդ, դատական կոլեգիան արդեն հաստատել է նախկինում մահապատժի ենթարկված 529 ակտիվսիտներից 37-ի գործերը: Մյուսները ցմահ ազատազրկման կենթարկվեն և ամբողջ կյանքը կանցկացնեն բանտերում:
Հիշեցնենք, որ նախորդ որոշումը, որով 529 մարդ դատապարտվել էր մահապատժի, կայացվել էր մարտի 24-ին: Այս որոշումը քննադատության էր ենթարկվել ԱՄՆ-ի, Եվրամիության և միջազգային կառույցների կողմից: