Երեկ Եգիպտոսում շարունակվել են բարձրաստիճան նախկին պաշտոնյաների ձերբակալությունները, որոնք սկսվել էին ռազմական հեղաշրջումից հետո: «Մուսուլման եղբայրների» կառավարության նախկին նախարար Բասեմ Օդուն կալանքի տակ է վերցվել: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Պաշտոնանկ արված նախագահ Մուհամադ Մուրսիի նախարարներից մեկը մեղադրվում էր բռնության կոչեր հնչեցնելու մեջ:
Հիշեցնենք, որ հեղաշրջումից հետո ձերբակալվել են Մուրսիի կառավարության անդամներ, ինչպես նաև «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության շատ առաջնորդներ: