Եգիպտոսի իշխանությունները նոր սահմանադրության հանրաքվեի անցկացումը տեղափոխել են 2013-ի վերջ, հայտնում է Reuters-ը:
Այս մասին հայտարարել են նոր սահմանադրությունը պատրաստող «հիսունի հանձնաժողովի» անդամները:
Նշվում է, որ հանրաքվեն կանցկացվի 2013 թվականի դեկտեմբերի վերջին: Ավելի վաղ հայտարարվել էր, թե հանրաքվեն կանցկացվի 2014-ի հուվարին: