Եգիպստոսում 21 կնոջ դատապարտել են 11 տարվա ազատազրկման նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիին աջակցող խաղաղ ցույցին մասնակցելու պատճառով, հայտնում է Al Jazeera-ն:
Հաղորդվում է, որ նրանցից ամենաերիտասարդը 15 տարեկան է:
Դատավճռի հրապարակումից հետո բախումներ են սկսվել իրավապահ մարմինների և գործի ելքից դժգոհ քաղաքացիների միջև: Բախումների հետևանքով մեկ հոգի զոհվել է: