տուն Քաղաքական Միջազգային Եգիպտոսում իմամը տղամարդկանց կոչ է արել բաժանվել կանանցից, եթե նրանք սատարում են...

Եգիպտոսում իմամը տղամարդկանց կոչ է արել բաժանվել կանանցից, եթե նրանք սատարում են Մուսուլման եղբայրներին

105
0

b532eb0e6f3806f66592696b69e77a76

Հայտնի իմամ Մահզար Շահինը քաղաքացիներին կոչ է արել բաժանվել իրենց կանանցից, որոնք սատարում են «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությանը։ Այս մասին գրում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը։

«Հեղաշրջման քարոզիչ» անունը ստացած իմամը Թահրիր հրապարակում հայտարարել է, որ հարկավոր է ամեն բան զոհաբերել հանուն հայրենիքի։

«Այնպես է լինում, երբ մարդիկ ամուսնանում են, բայց ամուսինն իմանում է, որ իր կինը սատարում է երկրում արգելված կազմակերպությանը։ Ելնելով Եգիպտոսի շահերից՝ տղամարդիկ պետք է զոհաբերեն իրենց կանանց։ Այսպես եգիպտացիները կպաշտպանեն Եգիպտոսը և իսկական հայրենասիրություն կդրսևորեն», — ասել է իմամը։