Եգիպտոսում գրանցվել է նոր տիպի կորնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը: Աֆրիկյան մայրցամաքում Եգիպտոսը դարձել է առաջին երկիրը, որտեղ հաստատվել է հիվանդությունը:
Գերատեսչության ներկայացուցիչ Խալեդ Մուգահեդը հայտնել է, որ հիվանդացության նշանները դրական թեստով հաստատվել են արտերկրից ժամանած մի քաղաքացու մոտ, նրա քաղաքացիությունը չի հստակեցվում: Մուգահեդը նշել է, որ հիվանդի վիճակը կայուն է, նա փոխադրվել է 14-օրյա կարանտինային փուլ:
Նշենք, որ ամբողջ աշխարհի տարածքում, Եգիպտոսը ներառյալ կորոնավիրուսի դեպքեր գրանցվել են Չինաստանից բացի 25 երկրում: վերջին տվյալներով, Չինաստանում այս վիրուսից մահացածների թիվն արդեն 1380 է, առողջացությամբ դուրս է գրվել շուրջ 6700 մարդ: