տուն Քաղաքական Միջազգային Եգիպտոսում գողացել են Թութանհամոնի քրոջ արձանը

Եգիպտոսում գողացել են Թութանհամոնի քրոջ արձանը

376
0

egp_amarna_1

Փարավոն Թութանհամոնի քրոջ արձանը, որն ավելի քան 3000 տարեկան է, գողացվել է Եգիպտոսի թանգարաններից մեկից: Իշխանությունները միջազգային հետախուզում են հայտարարել «Էխնաթոն փարավոնի դուստր» անունը կրող արձանանիկի նկատմամբ: Բացի այդ, կորել է ևս 1000 ցուցանմուշ: Այս մասին հաղորդում է The Mirror-ը:

Արձանը կորել է Մալավի քաղաքի թանգարանից այս տարվա ամռանն արձանագրված բախումներից հետո, երբ պաշտոնանկ էր արվել նախագահ Մուհամադ Մուրսին: Փորձագետներն ասում են, որ նմուշների ընտրությունը վկայում է, որ գողությունը կատարվել է պատվերով: Նրանք մտահոգություն ունեն, որ դրանք արդեն վաճառվել են երկրի սահմաններից դուրս:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here