Եգիպտոսում «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության բանտարկված անդամները հայտարարել են համընդհանուր հացադուլի մասին, հաղորդում է The Daily Star—ը:
Հաղորդվում է, որ հացադուլին մասնակցում է կազմակերպության 460 անդամ:
Հացադուլը հայտարարվել է այն բանից հետո, երբ բանտարկյալներին արգելվել է հանդիպել հարազատների հետ, ինչպես նաև նրանց այլևս չի տրամադրվելու իրավաբանական խորհրդատվություն և բժշկական օգնություն:
Բացի այս, հացադուլն ուղղված է բանտում հակասանիտարական պայմանների դեմ: