Եգիպտոսի Սինայ թերակղզում տեղի ունեցած ավտովթարի ժամանակ միմյանց են բախվել զբոսաշրջային երկու ավտոբուս, ինչի հետևանքով զոհերի թիվը հասել է 33-ի։ Այս մասին հաղորդում է MENA գործակալությունը։
Վիրավորվել է ավելի քան 40 հոգի։ Վթարը տեղի է ունեցել Շարմ Ալ-Շեյխից 50կմ հեռավորության վրա։ Եգիպտական լրատվամիջոցների համաձայն՝ զբոսաշրջիկների թվում են եղել սաուդցիներ, եմենցիներ, ուկրաինացիներ և ռուսաստանցիներ։